Հափուկ. ՀՀ Բույսեր
Հափուկ (լատ.՝ Reseda), հափուկազգիների ընտանիքի միամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսեր, երբեմն՝ կիսաթփեր։
Կենսաբանական նկարագիր
Տերևները հերթադիր են, ամբողջական կամ փետրաձև կտրտված, ծաղիկներն անկանոն են, երկսեռ՝ խմբված հասկանման կամ ողկուզանման ծաղկաբույլերում։ Պտուղը տուփիկ է։
Հայաստանում
ՀՀ-ում հայտնի է 6 տեսակ (դեղին, հոտավետ, գնդապտուղ, մանրապտուղ և այլն)՝ տարածված ստորին և միջին լեռնային գոտիների քարքարոտ վայրերում, անտառների բացատներում և այլն։ Հոտավետ հափուկը (լատ.՝ Reseda odorata) կիրառվում է ծաղկաբուծության մեջ, դեղնավուն հափուկից (լատ.՝ Reseda luteola) ստացվում է ներկանյութ։