Բելևալիա. ՀՀ Բույսեր

Բելևալիա (լատ.՝ Bellevalia), ալայազ, հակինթազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 50, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝

  • Թխակապույտ (լատ.՝ glauca),
  • Խտածաղիկ (լատ.՝ pycnantha),
  • Յուրահատուկ (լատ.՝ paradoxa) և այլն։

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, խճոտ, կավոտ հողերում, քարքարոտ լանջերին և մարգագետիններում։ Սոխուկավոր բույս է։ Ցողունը կանգուն է, տերևազուրկ, բարձրությունը՝ 10-60 սմ։ Արմատամերձ տերևները գծաձև են կամ նշտարաձև։ Ծաղկաբույլը բազմածաղիկ ողկույզ է, ծաղիկները՝ կապույտ, մանուշակագույն, կանաչավուն, դեղնավուն կամ թուխ-դարչնագույն։ Ծաղկում է ապրիլ-հունիսին։ Պտուղը եռանիստ տուփիկ է, սերմերը՝ գնդաձև, սև։ Միաշաքիլավորների ընտանիք, ունեն մոտովորապես 59000 տեսակ:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում