Ջրառվույտ. ՀՀ Բույսեր

Ջրառվույտ (լատ.՝ Menyanthes), ջրաերեքնուկ, ջրառվույտազգիների ընտանիքի ճահճային բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 1 տեսակ՝ Ջրառվույտ եռատերև (Menyanthes trifoliata)։

ՀՀ-ում հանդիպում է Վայոց ձորի մարզում (Չիմոյգյոլում). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Կոճղարմատը սողացող է, բազմամյա, հատվածավոր։ Ցողունի բարձրությունը մինչև 40 սմ է։

Կենսաբանական նկարագիր

Կոճղարմատը սողացող է, բազմամյա, հատվածավոր։ Ցողունի բարձրությունը մինչև 40 սմ է։ Տերևները եռմասնյա են, երկար կոթուններով, հերթադիր։

Ծաղկակիր ցողունն ուղիղ է, առանց տերևների, ծաղկաբույլը՝ ողկուզանման, ծաղիկները՝ ձագարանման, սպիտակ կամ վարդագույն։

Պտուղը միաբուն, երկբաժան տուփիկ է, սերմերը՝ խոշոր, կողքերից սեղմված։

Ծաղկում է հուլիսի կեսերին։

Քիմիական կազմ

Բուժական նպատակներով օգտագործում են ջրառվույտ (լատ.՝ Folium Menyanthidis) տերևները։ Տերևները հավաքում են բույսի ծաղկելուց հետո, չորացնում են 45-60 °C ջերմաստիճանում:

Բույսի տերևները պարունակում են ֆլավոնիոիդներ, գլիկոզիդներ, մենիանտին, վիտամին С, ասկորբինաթթու, ճարպայուղ, ալկոհոլիդներ։

Նշանակություն

Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, ֆլավոնիդներ, ճարպեր, ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, ախորժաբեր, հակադողէրոցքային միջոց։ Ունի մանրէասպան հատկություն։ Գեղագարդիչ է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում