Մացառեղեգ. ՀՀ Բույսեր

Մացառեղեգ (լատ.՝ Sparganium), օձի թուր, մացառեղեգագգիների ընտանիքի բազմամյա ջրաճահճային խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 20 տեսակ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը կանգուն է կամ լողացող, բարձրությունը՝ 30-40 (60) սմ։ Տերևները հերթադիր են, նեղ գծաձև, թեթևակի ուռուցիկ։ Ծաղկաբույլը գնդաձև է, արականները՝ փոքր՝ դասավորված ցողունի վերին մասում, իգականները՝ դրանցից ցած, ավելի խոշոր։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղն ընկուզիկանման է, միասերմ։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 4 տեսակ՝

  • Մացառեղեգ ուղիղ (լատ.՝ Տ. erectum),
  • Մացառեղեգ չնկատված (լատ.՝ Տ. neglectum),
  • Մացառեղեգ լողացող (լատ.՝ Տ. emersum),
  • Մացառեղեգ փոքրիկ (լատ.՝ Տ. minimum):

Տարածում

Տարածված է Վայոց ձորի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերի, Արարատյան գոգավորության գրեթե բոլոր լճերում, լճակներում, դանդաղահոս գետերում և ջրամբարներում (800-2400 մ բարձրությոններում):

Կիրառում

Դրանցով սնվում են ջրլող թռչուններն ու կենդանիները։ Փոքրիկ մացառեղեգները հանդիպում են միայն Լոռու մարգում, աճում են միջին գոտու ծանծաղ լճերում և տորֆային ճահիճներում (1500 մ բարձրություններում). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում