Կանճրակ. ՀՀ Բույսեր

Կանճրակ (լատ.՝ Carthamus), բարդածաղկավորների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա բույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, ամուր, մազածածկ կամ մերկ, բարձրությունը՝ 40-90 սմ։ Տերևները հերթադիր են, կաշեկերպ, նշտարաձև, փշոտ։ Ծաղկաբույլը բազմածաղիկ զամբյուղ է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, սպիտակավուն, դեղին, նարնջագույն, վարդագույն, ծիրանագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը երկարավուն, քառանիստ, սպիտակ, մերկ, փայլուն սերմնապտուղ է։ Միամյա, ձիթատու և ներկատու բույս Է։ Ցողունի բարձրությունը՝ 40-100 սմ է և ուղղաձիգ կանգուն, մերկ, տերևները՝ նստադիր, նշտարաձև, կաշեկերպ, ծաղկաբույլը՝ զամբյուղ, ծաղիկները ՝ խողովակաձև, սպիտակ, դեղին, նարնջագույն։

Փոշոտում

Փոշոտումը՝ խաչաձև, պտուղը սպիտակ է, սերմնապտղի նման՝ չթափվող և պինդ պատյանով, ինչպես արևածաղկինը։ Պարունակում Է 25-37% բուսական յուղ, որն օգտագործվում Է սննդի մեջ, ինչպես նաև մարգարինի, ներկերի, օճառի, օլիֆի, լինոլեումի արտադրությունում։

Տարածում

Հանդիպում է Երևանի շրջակայքում, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է ստորին լեռնային գոտուց մինչև վերինը՝ չոր, քարքարոտ լանջերին, անտառներում, ցանքերում և այլն։ Մշակվում Է Միջին Ասիայում և Անդրկովկասում։

Կիրառում և նշանակություն

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, ներկւսնյութեր (կարմիր և դեղին)։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, քրտնաբեր և այլն միջոց։ Պսակաթերթիկներից ստացվող ներկը օգտագործվում Է գորգագործության մեջ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում