Եղեսպակ. ՀՀ Բույսեր

Եղեսպակ կամ շալֆեյ - (լատ.՝ Salvia)՝ շրթնածաղկավորների (Lamiaceae) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Տերևներն ամբողջական են, hազվադեպ՝ փետրաձև կտրտված, հասկաձև կամ հուրանանման ծաղկաբույլով։ Հայրենիքը Ամերիկան է։

Կենսաբանական նկարագիր

Թփի բարձրությունը հաճախ անցնում Է 1,6 մ-ից։ Եղեսպակի սորտերից ուշագրավ են հրոգունդը` 30 սմ բարձրությամբ, գաճաճը` 40 սմ, և փռված եղեսպակը մոտավորապես 90 սմ բարձրությամբ։ Բազմամյա բույս է 40–50 սմ բարձրությամբ։ Տերևները՝ պարզ, խոշոր, նստադիր, հարթ, երկու կողմից դեղնավուն։ Ծաղկաբույլերը՝ հուրանաձև։ Ծաղիկները՝ երկշուրթ, ավելի քան 20 մմ երկարության։ Վերին շուրթի միջի ատամը եզրիններից կարճ։ Պսակը՝ սպիտակ, երկար խողովակով, երկշուրթ ետծալով։ Մշակության մեջ կա նաև լատ.՝ S. patens Cav. Benth. տեսակը, որի ծաղիկները փիրուզի գույն ունեն, իսկ տերևները թավշանման են։ Ծաղկում Է մշակման երկրորդ տարում։ Ծաղիկները նստած են երկար ծաղկակոթերի վրա։ Եղեսպակը բազմանում Է սերմերով և կտրոններով, վերջիններս մթերում են ձմեռվա ընթացքում։

Նշանակություն և կիրառում

Դեկորատիվ բարձր առանձնահատկությունների շնորհիվ մեծ տեղ Է գրավում ծաղկեգործության մեջ։ Մի քանի տեսակ օգտագործում են որպես դեղաբույս, օրինակ եղեսպակ դեղատուն (Salvia officinalis)։

Տեսակներ

Հայտնի է մոտ 500 տեսակ՝ տարածված երկու կիսագնդում։ ԽՍՀՄ-ում աճում է 80 տեսակ, իսկ ՀԽՍՀ-ում՝ 30։ Տեսակների թիվը հասնում է 700-900:

Եղեսպակ դեղատուն (Salvia officinalis)
Դեղային եղեսպակը կիսաթուփ Է, մանուշակագույն, երբեմն սպիտակ ծաղիկներով, որոնք, ինչպես և տերևները, պարունակում են մոտ 2% եթերային յուղ։ Չորացրած տերևներն օժտված են հականեխիչ հատկությամբ և կիրառվում են բժշկության մեջ բերանի ողողումների, բուրավետ լոգանքների համար։ Վայրի վիճակում հանդիպում է Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Փոքր Ասիայում։

Մուշկային եղեսպակ (Salvia sclarea )
Մուշկային եղեսպակը պարունակում է եթերային յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արդյունաբերության մեջ։
Փայլուն եղեսպակ (Salvia splendens)
Փայլուն եղեսպակը դեղային հարավային երկրների ամենատարածված ծաղկաբույսերից Է, ունի կարմիր ծաղիկներ և բաժակաթերթեր։ Եղեսպակի որոշ տեսակներ դեկորատիվ են։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում