Թթվիճ. ՀՀ Բույսեր

Թթվիճ (լատ.՝ Betonica), լոռասերմ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10-15 (այլ տվյալներով՝ 30)։

Տարածվածությունը
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի միջին լեռն, գոտիներից մինչև ալպյան մարգագետինները։ Աճում է անտառներում, թփուտներում, խոտածածկ լանջերին, մարգագետիններում։

Արտաքին տեսք
Ցողունը պարզ է, բարձր.՝ 20-60 սմ։ Տերևները նշտարաձև են, աղեղնաեզր, ստորին մակերեսը՝ թավոտ։ Ծաղիկները (ծիրանագույն, վարդագույն կամ սպիտակ) կեղծ տերևանութներում են և առաջացնում են խիտ հասկանման ծաղկաբույլ։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին։ Պտուղը քառընկուզիկ է։

Թթվիճը բժշկության մեջ
Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր, ալկալոիդներ, գլիկոզիդներ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես կապող, լեղամուղ, խորխաբեր, արյունահոսությունը դադարեցնող միջոց։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում