Սաղավարտուկ. ՀՀ Բույսեր

Սաղավարտուկ (լատ.՝ Scutellaria), պնակախոտ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 300 (այլ տվյալներով՝ 150) տեսակ։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 3 տեսակ՝

  • Սաղավարտուկ արևելյան (S.orientalis),
  • Սղավարտուկ ամենաբարձր (S.altissima)
  • Սաղավարտուկ սովորական (S.galericulata)։

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է խոնավ մարգագետիններում, ճահիճներում, մացառուտներում, բացատներում, գետափերին։

Կենսաբանական նկարագիր

Ցողունի բարձրությունը 75 (100) սմ է։ Տերևները հակադիր են, տարբեր ձևերի, ամբողջաեզր կամ ատամնաեզր։ Ծաղիկները մեկական են՝ ծածկող տերևների ծոցերում, կապտասպիտակավուն, կապտամանուշակագույն, դեղին։

Ծաղկում է մայիս-հուլիսին։

Պտուղը չորս միասերմ տափակ, գնդաձև կամ ձվաձև, հիմնականում թավոտ ընկուզիկ է։

Նշանակություն

Դեղաբույս է. պարունակում է Եթերայուղեր, ալկալոիդներ, աղաղանյութեր, ֆլավոնիղներ, վիտմաին C, ներկանյութ։

Պատրաստուկներն օգտագործում են սիրտանոթային հիվանդությունների, սակավարյունության, մալարիայի ժամանակ, նաև որպես խորխաբեր միջոց։ Մեղրատու է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում