Իշառվույտ. ՀՀ Բույսեր

Իշառվույտ (լատ.՝ Melilotus), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Տարածում

Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի և այլ մարզերում։ Աճում է մարգագետիններում, այգիներում, թփուտներում, ճամփեզրերին, ջրանցքների և առվակների ափերին, հատկապես կրով հարուստ հողերում։ Կայուն է վնասատուների նկատմամբ։ Հիվանդա-, ցրտա-, չորադիմացկուն է։

Կենսաբանական նկարագիր

Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, հարթ, բարձրությամբ՝ մինչև 3 մ։ Տերևները եռմասնյա են, ատամնաեզր։ Ծաղկաբույլը երկար ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ դեղին։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղը մանր, կնճռոտ, չբացվող ունդ է։

Տեսակներ

Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 5 տեսակ է հայտնի՝

  • նեապոլիտանական (M. neapolitanus),
  • դեղատու (M. officinalis),
  • սպիտակ (M. albus):

Նշանակություն

Պարունակում է ֆենոլկարբոնային թթուներ, կումարիններ, ֆլավոնոիդներ և այլն։ Այլ խառնուրդների հետ օգտագործվում է փորկապության, շնչառջանում ուղիների հիվանդությունների, անքնության, հոդային ռևմատիզմի, հիպերտոնիկ հիվանդության դեպքերում, նաև որպես ջերմիջեցնող, միզամուղ, վերքերն ապաքինող, խորխաբեր, ցավազրկող միջոց։ Միջատասպան, մեղրատու, կերաբույս է։ Իշառվույի մեղրը սպիտակ գույն ունի, նրա բույրը հիշեցնում է վանիլինի բույրին։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում