Համասպրամ. ՀՀ Բույսեր

Համասպրամ, (լատ.՝ Melandrium), մեխակազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ ։ Հայտնի է մոտ 100 տեսակ։ Համասպրամը մտնում է Silene L. (Ծվծվուկ) դասի հոմանիշների մեջ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունն ուղիղ է, եղանաձև ճյուղավորվող, բարձրությունը՝ 40-80 սմ։ Ստորին տերևները կոթունավոր են, ձվաձև, վերինները՝ ձվանշտարաձև, սրածայր։ Ծաղկաբույլը նոսր կիսահովանոց է, ծաղիկները՝ միասեռ, երկտուն, սպիտակ։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը միաբուն, բազմասերմ, տանձաձև տուփիկ է։

Միջին որակի կերաբույս է։

Հայաստանում

ՀՀ-ում հանդիպում է մեկ տեսակ՝

Բուասսիեի համասպրամ (M. boissieri), որի ցողունի բարձրությամբ 40-80 սմ է։ Աճում է Տավուշի, Սյունիքի, Լոռու և այլ մարզերի կանաչ լեռնալանջերին։

Տարածում

Տարածված է Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է թփուտներում, խոտածածկ լանջերին, աղբոտ վայրերում։

 

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում