Խարբուկ. ՀՀ Բույսեր

Խարբուկ (լատ.՝ Lapsana), խաբվան, ստնքախոտ, խարշուկ, ղճի, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Տարածվածություն
Տարածված է բոլոր մարզերում։ Աճում ստորինից մինչև վերին լեռների, գոտիների անտառների բացատներում և եզրերին, ենթալպյան մարգագետիններում և այլն։

Կառուցվածք
Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 40-100 սմ։ Ցողունի ստորին մասի տերևները քնարաձև-փետրաբաժան են, վերինները՝ գոգավորատամնաեզր։ Զամբյուղները մանր են՝ վահանաձև կամ հուրանաձև ծաղկաբույլերում, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։ Պտուղը սերմիկ է։

Տեսակներ
Հայտնի է 4 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Խարբուկ խոշորածաղիկ (Լ. grandiflora)։

Խարբուկ բժշկության մեջ
Դեղաբույս է. հյութը և կանաչ զանգվածի թուրմն օգտագործվում է մաշկային, հիվանդությունների ժամանակ։ Պարունակում է վիտամին C, կարոտին (A-նախավիտամին) և այլն։

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում