Կնյուն. ՀՀ Բույսեր

Կնյուն (լատ.՝ Juncus), դոզա, ճղեմ, ագռավի ծաղիկ, կնյունազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 250։

Կենսաբանական նկարագիր

Կնյունի տեսակները հիմնականում ունեն կոճղարմատներ, իսկ որոշներն առաջացնում են խոշոր (մինչև 1,5 մ տրամագծով) գուղձեր (օրինակ՝ սուր Կնյուն)։ Ցողունը կանգուն է, նեղ գծաձև, բարձրանում՝ 10-150 սմ Տերևները տափակ են, ակոսավոր, խողովակաձև։ Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկները՝ կանաչավուն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը եռանիստ տուփիկ է։ Կնյուն բարալիկը (J. tenuis) հազվադեպ հանդիպում է Գետավան գյուղի (Լոռու մարզ) շրջակայքի գերխոնավ հողերում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Տեսակները ՀՀ-ում

ՀՀ-ում՝ 12 տեսակ՝

  • Կնյուն դոդոշակնյուն (J. bufonius),
  • Կնյուն թելանման (J. filiformis),
  • Կնյուն սեղմված (J. compressus),
  • Կնյուն փայլուն (J. articulatus),
  • Կնյուն սուր (J. acutus) և այլն։

Տարածում

Տարածված է Արարատի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ճահճոտ, գերխոնավ վայրերում, ճահիճներում, գետերի, լճերի, ջրամբարների ափերին։ Բույսը տարածված է նաև խոնավ վայրերում, տունդրայում և տրոպիկներում։

Հիմնականում կոսմոպոլիտ է, սակայն որոշ տեսակներ, օրինակ՝

  • Կնյուն թելանմանը (J. filiformis),
  • Կնյուն ալպիականը (J. alpigenus),
  • Կնյուն թուրքմենականը (J. tur- kestanicus) և այլն, բարձրլեռներում ճահճուտներում հազվադեպ են հանդիպում։

Տեսակներ

Համաձայն Կյուիի Թագավորական բուսաբանական այգու տվյալների դասը ընդգրկում է 344 տեսակ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում