Խոզանափուշ. ՀՀ Բույսեր

Խոզանափուշ (լատ.՝ Cousinia), կուզենիա, աստղածաղկագգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը կոշտ է և չոր, ճյուղերը՝ փշակալած, բարձրությունը՝ 40-50 սմ տերևներն ամբողջականից փետրաբաժան են, բլթակավոր։ Ծաղկաբույլը գնդաձև զամբյուղ է, ծաղիկները՝ երկսեռ, խողովակաձև, դեղին, սպիտակադեղին, ծիրանագույն, սպիտակ։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը հակադիր ձվաձև կամ հակադիր բրգաձև, շուտ թափվող մազիկներով սերմիկ է։ Խոզանափուշ բարալիկ (C. tenella) հազվագյուտ տեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Տեսակներ

Հայտնի է մոտ 500, ՀՀ-ում՝ 27 տեսակ՝

  • խոզանափուշ Մեղրու (C. megrica),
  • խոզանափուշ Երևանյան (C. erivanensis),
  • խոզանափուշ Գաբրիելյանի (C. gabrieljanae),
  • խոզանափուշ Թախտաջյանի (C. takhtajanii),
  • խոզանափուշ արքայական (C. araxena) և այլ բնաշխարհիկ տեսակներ։

Տարածում

Տարածված է ՀՀ բոլոր ցածրադիր և միջին լեռն, գոտիներում (անապատներ, կիսաանապատներ, տափաստաններ, նոսրանտառներ)։

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում