Մակլուրա. ՀՀ Բույսեր

Մակլուրա (լատ.՝ Maclura), թթազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 1 տեսակ՝ պտղաբեր կամ նարնջագույն մակլուրա։ Մինչև 20 մ բարձրությամբ և 1 մ բնի տրամագծով տերևաթափ ծառ է։

Կենսաբանական նկարագիր

Տերևները փայլուն են, ամբողջաեզր, ձվաձև կամ երկարավուն նշտարաձև, պարուրաձև դասավորված։ Յուրաքանչյուր տերևածոցում կա 1-2 բարակ փուշ։ Ծաղիկները կանաչ են, երկտուն, ծաղկաբույլերով։ Պտղաբույլը գնդաձև է, 10-15 սմ տրամագծով, կանաչ կամ դեղնաոսկեգույն, կնճռոտ մակերեսով, նման նարնջին, բայց ոչ ուտելի։ Հեշտությամբ բազմանում է սերմերով։ Չորադիմացկուն է, հողի նկատմամբ ոչ պահանջկոտ։

Տարածում և մշակում

Հայրենիքը Հյուսիսային Ամերիկան է։ Որպես դեկորատիվ ծառատեսակ լայնորեն մշակվում է Ուկրաինայում, Կովկասում, Միջին Ասիայում, հանդիպում է Երևանի կանաչ տնկարկներում, Արարատյան դաշտում, հյուսիս-արևելյան շրջանների ցածրադիր մասերում։

Հայաստանում

ՀՀ-ում հանդիպում է 1 տեսակ՝ Մակլուրա նարնջագույն (M. aurantiaca)։

Աճեցվում է ՀՀ ստորին և միջին լեռն, գոտիներում, Արաքսի հովտում։

Նշանակություն

Բնափայտն ամուր է, արժեքավոր։ Բնափայտից և արմատներից ստանում են դեղին ներկ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում