Վառվռուկ. ՀՀ Բույսեր
Վառվռուկ (լատ.՝ Alyssum), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ փոքրիկ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 15(18) տեսակ՝ դաշտային վառվռուկ(Alyssum minus), բաժակային վառվռուկ(Alyssum alyssoides), գեդամի վառվռուկ(Alyssum gehamense) և այլն։
Տարածվածությունը
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ստորինից մինչև վերին լեռնային, ալպյան գոտիների չոր, քարքարոտ լանջերին, թփուտներում, անտառեզրերին, ցանքերում և այլն։ Վառվռուկը Հայաստանինը (Alyssum hajastanum) Հայկական լեռնաշխարհի բնաշխարհիկ է. հանդիպում է Սևանի ավազանի հյուսիս-արևմուտքում, աճում է գիհու նոսրանտառներում, վառվռուկի դեղնապտուղը ( xan-thocarpum) Հայկական լեռնաշխարհի բնաշխարհիկ է. հանդիպում է Շիրակի մարզում (Կաքավասար գյուղի շրջակայքում), աճում է չոր, քարքարոտ լանջերին։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Արտաքին տեսք
Ցողունը ճյուղավորվող է, բարձր.' 4-50 (60) սմ։ Տերևներն ամբողջական են, հերթադիր, հակադիր ձվաձև, նշտարաձև։ Ծաղկաբույլը վահանանման կամ ողկուզանման է, ծաղիկները՝ մանր, դեղին, դեղնասպիտակավուն, հազվադեպ՝ սպիտակ։ Ծաղկում է ապրիլ-հունիսին։ Պտուղը պատիճակ է, սերմերը՝ թևավոր կամ անթև։ Մեղրատու է։