Չվանամամուռ. ՀՀ Բույսեր
Չվանամամուռ (լատ.՝ Funaria), չվանամամուռազգիների ընտանիքի տերևացողունային մամուռների ցեղ։ Հայտնի է 80, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝
- Չվանամամուռ խոնավասեր (Funaria hydrometrica)
- Չվանամամուռ մուլենթերգի (Funaria muhlenbergii)։
Կենսաբանական նկարագիր
Ցողունի բարձրությունը 1-3 սմ է։ Վերին տերևները երկարավուն են, հակառակ ձվաձև, երիկամաձև՝ հավաքված ոլորուն մախաթանման գագաթում, վարդակայինները՝ լայն, հարթ եզրերով։ Տուփիկը (սպորներով) կախված է կամ հորիզոնական՝ երկար (3-5 սմ) ոտիկի վրա կռացած։ Սպորները հասունանում են գարնանը և ամռանը։
Չվանամամուռը առաջացնում է բաց կամ մուգ կանաչ փուխր ճիմ։
Տարածում
Առաջին տեսակը տարածված է բոլոր լեռնային գոտիներում, երկրորդը հանդիպում է միայն Սյունիքի (Ծակատեն գյուզի շրջակայք), Արարատի (Խոր վիրապի մոտակայք) մարզերում և Երևանի շրջակայքում (Հրագդան գետի կիրճ)։ Աճում է հողի վրա՝ խոնավ վայրերում, ողողվող տիղմում, գետերի ու առվակների ափերին, աղբյուրների մոտ, շենքերի պատվանդաններին ու պատերին, ջրհորդանների մոտ և այլն։