Անապատասեզ. ՀՀ Բույսեր

Անապատասեզ (լատ.՝ Eremopyrum), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 8, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ անապատասեզ ցորենանման (E. triticeum), անապատասեզ արևելյան (E. orientale), անապատասեզ Բոնապարտի (E. bonaepartis) և անապատասեզ տարածվող (E. disians)։

Տարածվածությունը
Տարածված է անապատային, կիսաանաւգատային ու չոր տափաստանային տարածքներում, երբեմն առաջացնում է ոչ խոշոր ինքնուրույն բուսական համակեցություններ։

Արտաքին կառուցվածք
Ցողունը ծնկաձև է, բարձրությունը՝ մինչև 30 սմ։ Տերևները նեղ գծաձև են, երբևէն՝ խորդուբորդ։ Ծաղկաբույլը կարճ հասկ է։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ էֆեմեր է։ վիտամիններով հարուստ վաղ գարնանային կերաբույս է։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում