Բռնչի. ՀՀ Բույսեր

Բռնչի (լատ.՝ Viburnum), գերիմաստի, այծատերևագգիների ընտանիքի բարձր թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 120 (այլ տվյալներով՝ 200), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ Բ. սովորական (V. opulus) և գերիմաստի (V. lantana)։

Տարածումը Հայաստանում
Առաջինը հանդիպում է Սյունիքի և հյուսիսարևելյան մարզերի կաղևու-բոխու ենթանտառներում և թփուտներում, երկրորդը՝ Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մանրանտառներում, անտառեզրերին։

Նկարագրություն
Խոշոր թուփ է, բարձրությունը՝ մինչև 3, 5 մ, կեղևը՝ գորշ ճեղքվածքներով։ Տերևները հակադիր են, եռաբլթակ կամ ամբողջական, ատամնաեզր։ Ծաղկաբույլը վահաևաևման կիսահովանոց է, ծաղիկները՝ սպիտակ կամ վարդասպիտակագույն։ Ծաղկում է մայիս-հուևիսին։ Պտուղը միաբուն, միասերմ կորիզապտուղ է։ Կեղևը պարունակում է աղաղանյութեր, թթուներ, խեժեր, կորիզը՝ ճարպայուղեր, պտուղը՝ փոխակերպվող շաքարներ, թթուներ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Բնափայտը շատ ամուր է, օգտագործվում է մանր գործիքներ և ձեռնափայտեր պատրաստելու համար։

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում