Քաֆուրխոտ. ՀՀ Բույսեր

Քաֆուրխոտ (լատ.՝ Camphorosma), թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ ցածրաճ կիսաթփերի ցեղ։

Տարածում
Տարածված է Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է քարքարոտ, աղուտալկալի լանջերին կամ աղուտներում և գիպսակիր կավերում։

Կենսաբանական նկարագիր
Կիսաթփերի բարձրությունը 25-75 սմ է։ ճյուղերը կարճ են, փայտացող, հողի վրա առաջացնում են բարձիկներ կամ փուխր ճիմ։ Տերևները կոշտ են՝ փնջերով, բզաձև, կարճ, մազմզուկապատ։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանր, հիմնականում՝ երկտուն։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։

Նշանակություն
Պարունակում է մոտ 0,2 % եթերայուղ։ ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է որպես միզամուղ, քրտնաբեր, գրգռիչ միջոց։

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում