Կպչուկ. ՀՀ Բույսեր

Կպչուկ (լատ.՝ Lappula), գաղտրիկազգիների ընտանիքի, հիմնականում՝ միամյա, երբեմն՝ երկամյա, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Տարածում
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և այլ մարզերում։ Աճում է չոր, անպտուղ լանջերին և ամայի վայրերում, աղբոտում ցանքերը։

Բնութագիր
Ցողունը ճյուղավորվող է, գորշասպիտակավուն, բարձրձրությունը՝ 5-60 սմ։ Տերևները նեղ են, գծաձև կամ նշտարաբահաձև։ Ծաղկաբույլը հուրանաձև դասավորված ողկույզ է։ Ծաղիկները հիմնականում Երկնագույն են, հազվադեպ՝ սպիտակ։ Ծաղկում է ամռանը և աշնանը։ Պտուղը եռակող, կեռիկավոր փշերով պատված ընկուզիկ է։

Տեսակներ
Հայտնի է մոտ 50, ՀՀ-ում 7 տեսակ՝ կպչուկ փշապտուղ (L.spinocarpos), կպչուկ չռված (L. squarrosa), կպչուկ խոնարհված (L. patula), կպչուկ նստածաղիկ (L. sessiliflora), կպչուկ մորուքավոր (L. barbata) և այլն:

 

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում