Կծվիչ. ՀՀ Բույսեր
Կծվիչ (լատ.՝ Armoracia), ծովաբողկ, ժախուկ, քթառ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
Արմատները մսալի են։ Ցողունը կանգուն է, 50-150 սմ բարձրությամբ։ Տերևները խոշոր են, երկարավուն։ Ծաղիկները մանր են, սպիտակ, ծաղկաբույլը՝ ողկույզ։ Պտուղը պատիճ է, սերմերը մանր են։
Նշնակություն և կիրառում
Արմատները և տերևները պարունակում են վիտամիններ, եթերային յուղեր, հանքային աղեր, ֆիտոնցիդներ, լիզոցիմ ֆերմենտ։
Կծու համը և յուրահատուկ հոտը պայմանավորված են ալիլային (մանանեխային) յուղով և սինիգրին գլիկոզիդով։
Արմատները օգտագործվում են սննդի մեջ, հում, եփած, թթու դրած վիճակում, որպես համեմունք, ունեն նաև բուժիչ նշանակություն (ախորժաբեր, հակացինգային, ստամոքս-աղիքային համակարգի գործունեությունը կանոնավորող և այլն)։ Կծվիչը կիրառվում է նաև կոսմետիկայում։
Մշակության մեջ բազմացնում են արմատային կտրոններով։ Բերքը հավաքում են աշնանը, բերքատվությունը՝ 50-100 ց/հա)։ Հայաստանում չի մշակվել։
Ունի բուժիչ հատկություններ (ախորժաբեր, արյան ճնշումն իջեցնող, հակալնդախտային, ստամոքսաղիքային համակարգի գործունեությունը կանոնավորող, միզամուղ և այլն)։