Կապուտակ. ՀՀ Բույսեր

Կապուտակ (լատ.՝ Laser), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ կապուտակ եռաբլթակ (L. trilobum)։ Հանդիպում է Լոռու և Սյունիքի մարզերում։ Աճում է անտառի բացատներում և թփուտներում։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը կլորավուն է, թեթևակի կողավոր, բարձրությունը՝ մինչև 1,5 մ։ Արմատամերձ տերևները խոշոր են՝ երկար կոթունով, կրկնակի-եռակի եռաբաժան և մասնատված, իսկ վերինները՝ նստադիր, ավելի փոքր՝ խիստ փքված տերևածոցով և քիչ մասնատված։ Ծաղկաբույլը հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ, կանաչասպիտակավուն կամ կարմրավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը երկսերմ տուփիկ է։

Նշանակություն և կիրառում
Դեղաբույս է. պտուղները պարունակում են եթերայուղեր (օգտագործում են սննդի արտադրության, օծանելիքի արտադրության մեջ)։ Արմատներից անջատվող սիլուրինն օգտագործվում է բորբոքումների, աղիքային հիվանդությունների, վարակների դեպքում։

 

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում