Հապալասենի. ՀՀ Բույսեր

Հապալասենի (լատ.՝ Vaccinium), հապալասազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 200 տեսակ։ Առավել տարածված են կարմիր, սև, կապույտ, բարձրաճ և խոշորապտուղ հապլսենիներ։ ՀՀ-ում աճում է անտառային շրջաններում։

Կենսաբանական նկարագիր

Բազմամյա հատապտղային կիսաթփեր են, բարձրությունը` 25-60 սմ-ից, 0,3-1 մ։ Տերևները հերթադիր են, կաշեկերպ, երկարավուն, ձվաձև, ծաղիկները տերևանութային են կամ գագաթնային, մեկական կամ ողկուզներում, երկսեռ, ծաղիկները՝ սպիտակ կամ բաց վարդագույն, պտուղները՝ խոշոր, գնդաձև, երկարավուն, մաշկը՝ նուրբ, մոմաշերտով։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը խոշոր, գնդաձև, երկարավուն, նուրբ մաշկով, բազմասերմ, հյութալի, քաղցրավունթթվաշ հատապտուղ է։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 3 տեսակ՝

  • հապլասենի ճահճային (Vaccinium uliginosum),
  • հապլասենի մրտենական (Vaccinium myrtillus),
  • հապլասենի կարմիր (Vaccinium vitisidaea)։

Տարածում

Տարածված է Լոռու (Ֆիոլետովո, Մարգահովիտ գյուղիի շրջակայք), Կոտայքի (Հանքավանի շրջակայք), Գեղարքունիքի (Թաքաղաչի կիրճ, Սպիտակասար) մարզերում։ Աճում է վերին լեռնային, ենթալպյան և ալպյան գոտիներում (2800-3300 մ բարձրություններում), մարգագետիններում, անտառներում։

Կիրառում

Պտղամիսը պարունակում է շաքարներ, վիտամիններ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, ջեմ, հյութ ևն)։ Ունի հակալնդախտային և միզամուղ հատկություն։ Բազմացվում է կտրոններով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում