Փշամանդիկ. ՀՀ Բույսեր

Փշամանդիկ (լատ.՝ Atraphaxis), մատիտեղազգիների ընտանիքի ծայրահեղ չորասեր թփերի ցեղ։ Հայտնի է 20 տեսակ։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 4 տեսակ՝

  • Փշամանդիկ փշավոր (լատ.՝ A. spinosa),
  • Փշամանդիկ Տուրնեֆորի (լատ.՝ A. tournefortii),
  • Փշամանդիկ կովկասյան (լատ.՝ A. caucasica),
  • Փշամանդիկ նեղատերև (լատ.՝ A. angustifolia)։

Տարածված է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի չոր լեռնալանջերին։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը ճյուղավորվող է, փշածածկ, բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները նեղ գծաձև են, նշտարաձև, երբեմն՝ հակադիր ձվաձև կամ կլորավուն, կոթունավոր։ Ծաղիկները վառ դեղին կամ վարդագույն փնջերով են։

Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը եռակող ընկուզիկ է։

Կիրառություն

Փշամանդիկ կարելի է օգտագործել քարեպարտեզների ու ցանկապատերի կառուցման համար։

Տեսակներ

Դասը ընդգրկում է մոտ 25 տեսակ, որոն հիմնականում տարածված են տափաստաններում և Եվրասիայի անապատային գոտիներում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում