Զուգատերև. ՀՀ Բույսեր
Զուգատերև (լատ.՝ Zygophyllum), զուգատերևազգիների ընտանիքի բազմամյա թփերի, կիսաթփերի, հազվադեպ՝ ծառերի և խոտաբույսերի ցեղ։ Տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է քաքարոտ, ժայռոտ, հաճախ՝ գրեթե անմատչելի վայրերում, աղահողերում և կավահողերում։ Աֆրիկայի անապատներում, Պաղեստինում, Արաբիայում, Միջին և Կենտրոնական Ասիայում և Ավստրալիայում։
Կենսաբանական նկարագիր
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 40–200 սմ։ Տերևները մսալի են, երկարավուն-ձվաձև, տերևակոթունի վրա զույգերով կամ դեպի հիմքը աստիճանաբար Նեղանալով՝ վերածվում են կոթունի։ Ծաղիկները մեկական են, պսակաթերթիկները՝ սպիտակավուն, հիմքում՝ նարնջագույն, դեղին։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը երկարավուն, կլոր, թևավոր կամ անթև տուփիկ է։
Նշանակություն
Դեղաբույս է։ Պարունակում է սապոնիններ, աղաղանյութեր։ Տերևների պատրաստուկն օգտագործում են որպես վերքերն ապաքինող, անոթալայնիչ, հակաճիճվային միջոց։
Տեսակներ
Հայտնի է մոտ 250 (այլ տվյալներով՝ 100), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ զուգատերև սովորական (Z. fabago) և զուգատերև թալատերև (Z. atriplicoides)։