Ծովոսպ. ՀՀ Բույսեր

Ծովոսպ (լատ.՝ Salvinia), ծովոսպազգիների ընտանիքի ջրային պտեր, միամյա խոտաբույսեր։ Հայտնի է մոտ 13, ՀՀ` 1 տեսակ` ծովոսպ լողացող։

Արեալ
Հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերի լեռնային լճերում ու լճակներում (պարզ, ժանգոտ տզրուկի) և այլն։ Երրորդային դարաշրջանի մնացորդային (ռելիկտ) է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Բույսը կոչվում է«Սալվինիա»` ի պատիվ իտալացի բուսաբան Սալվինիի։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը թելանման է, երկար 10 սմ։ Ծովոսպիի մարմինը ջրի մակերեսի նկատմամբ. դիրք ունեցող ընձյուղ է, որի վրա կան երեք շարք տերևներ։ Երկու շարքերը լողում են ջրի մակերեսին, ունեն ձվաձև թիթեղիկի տեսք, որոնց վերին մակերևույթին կան հերձանցքներ նման փոքրիկ պտկիկներ, իսկ ներքևինի վրա` գորշ մազիկներ։ Ջրասույզ տերևները (երրորդ շարքը) գորշ են` կտրտված 8-12 թելանման մասերի որոնք միաժամանակ և` արմատների, և հավասարակշռության կամ խարիսխի դեր են կատարում։ Դրանց հիմքում խմբով գտնվում են գնդանման սպորոկարպիումներ (իրենց նշանակությամբ նույնական են սորուսներին), որոնց մի մասը խոշոր սպորանգիումներ։

Նշանակություն
Ծովոսպը նպաստում է ջրավազանի հատակում տիղմի գոյացմանը, կենսբանական ռեժիմի պահպանմանը, կեր է ձկների, ջրաբնակ միջատների, կենդանիների և թռչունների համար։ Ծովոսպով պատված լճակներում մոծակներ չեն զարգանում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում