Սինձ. ՀՀ Բույսեր

Սինձը, այծամորուս կամ քոշմորուք, (լատ.՝ Tragopógon), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի երկամյա կամ բազմամյա, կաթնանման հյութ պարունակող խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 150 (այլ տվյալներով 84) տեսակ:

Անվանում

Գիտական անվանումը ծագել է հին հուն․՝ τράγος (tragos) - այծ և πώγων (pogon) - մորուք բառերից, որը բացատրվում է նրանով, որ բույսը այծի մորուսի տեսք ունի։

Կենսաբանական նկարագիր

Ցողունն ուղիղ է (բարձրությունը՝ 10–60 սմ)։ Տերևները հերթադիր են, նշտարաձև կամ գծանշտարաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ լեզվակավոր, սովորաբար՝ դեղին, հազվադեպ՝ ծիրանագույն, մանուշակագույն։ Պտուղը երկարավուն, իլիկաձև, սպիտակ, թափվող փուփուլով սերմիկ է։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում ստեղծվել են սնձի տնկադաշտեր։

Տարածում

Տարածված Եվրոպայի բարեխառն գոտում։ Սնձի տեսակներով առանձնապես հարուստ են Միջին Ասիան և Կովկասը։ ՀՀ-ում հանդիպում է 10 տեսակ՝ հացազգատերև, մարգագետնային, արևելյան, Սոսնովսկու և այլն։ Առավել տարածված է հացազգատերև սինձը, աճում է ՀՀ գրեթե բոլոր մարզերում՝ մարգագետիններում, տափաստաններում, անտառի բացատներում, չոր, քարքարոտ լանջերին, աղբոտ վայրերում։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 12 տեսակ՝

  • Սինձ հացազգատերեվ (T. graminofolius),
  • Սինձ մարգագետնային (T. pratensis),
  • Սինձ արևելյան (T. orientalis),
  • Սինձ Սոսնովսկու (T. sosnovskyi) և այլն։


Տարածված է ՀՀ բոլոր մարզերում։ Աճում է մարգագետիններում, տափաստաններում, անտառի բացատներում, չոր, քարքարոտ լանջերին և այլն։

Նշանակություն

Մեղրատու է։ Սինձը կարելի է ուտել թարմ քաղելուց հետո, քաղցրահամ է։ Սինձից հայկական գյուղերում պատրաստվել է ձութ։ Տերևները, ցողուններն ու արմատներն օգտագործվում են սննդի մեջ։ Նաև կերաբույս է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ինուլին, կաուչուկ։

Դեղաբույսեր են. պարունակում են ինուլիև, կաուչուկ։ Կան նաև սննդի մեջ օգտագործվող տեսակներ։ Մեղրատու է և կերաբույս։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում