Թզարմատ. ՀՀ Բույսեր

Թզարմատ (լատ.՝ Ficaria), թզախոտ, գորտնուկագգիների (Ranunculaceae) (հրանունկագգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մինչև միջին լեռնային գոտիները։ Աճում է անտառներում, անտառեգրերին, թփուտներում, ժայռաճեղքերում, ստվերոտ վայրերում, իսկական Թզարմատը հանդիպում է բարձրլեռնային ձևամերձ գոտում (հալվող ձնաշերտերի եզրերին)։ Արմատները մսալի են, պալարանման հաստացած։

Բուսաբանական նկարագիր

Ցողունի բարձրանում՝ 3-20 սմ է։ Տերևները հակադիր են, հաստ, փայլուն, կլորավուն-սրտաձև, ամբողջաեզր, մանր բլթակավոր կամ ատամնաեզր։ Ծաղիկները միայնակ են, ոսկեդեղնավուև։ Ծաղկում է վաղ գարնանը։ Պտուղը բազմընկուզիկ է, սերմերը՝ մանր, կլորավուն, թավոտ։

Նշանակություն և կիրառում

Դեղաբույս է. պարունակում է օսլա, շաքարներ, սպիտակուց և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են մաշկային հիվանդությունների ժամանակ։ Գեղագարդիչ է։

Տեսակներ

Հայտնի է մոտ 10 (այլ տվյալներով՝ 20), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ Թզարմատ ցինգատերեվ (F.calthifolia), թզարմատ փնջավոր (F.fascicularis) և թզարմատ իսկական (F.ficarioides)։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում