Օրոճ. ՀՀ Բույսեր

Օրոճ կամ դեղնածաղիկ (լատ.՝ Genista), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի տերևաթափ կամ կիսամշտադալար թփերի կամ կիսաթփերի ցեղ։

Տարածում
Հանդիպում է Սյունիքի մարզում (Կապան, Ողջի գետի հովիտ, Մեղրու ֆլորիստիկ. շրջանի հարավ)։ Աճում է միջին լեռն, գոտու անտառների բացատներում, գետերի և գետակների ափերին, խոնավ մարգագետիններում։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը ճյուղավորվող է, հաճախ՝ փշապատ, բարձրությունը' 50(70) սմ. Տերևները պարզ կամ եռմասնյա են։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ վառ դեղին։ Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին։ Պտուղը միաբուն, երկփեղկ ունդ է։

Նշանակություն
Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ։ Ներկատու Օշակի կանաչ զանգվածի պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, լեղամուղ, ցավազրկող միջոց։ Ներկատու է և գեղազարդիչ։

Տեսակներ

Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 70), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • Օրոճ ներկատու (G. tinctoria)
  • Օրոճ անդրկովկասյան (լատ.՝ G. transcaucasica)։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում