Քարխոտ. ՀՀ Բույսեր

Քարխոտ (լատ.՝ Symphytum), զոտուկ, թորթ, ափնիք, հայվազ, գաղտրիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 20 (այլ տվյալներով՝ 30) տեսակ։

ՀՀ-ում՝ 3 տեսակ՝

  • կովկասյան քարխոտ (Symphytum caucasicum),
  • կոշտ քարխոտ (Symphytum asperum)
  • հայաստանյան քարխոտ (Symphytum hajastanum)։

Տարածում
Տարածված է գրեթե բոլոր մարզերում (ստորինից մինչև վերին լեռն, գոտի)։ Աճում է անտառներում, գետերի, լճերի, առվակների ափերին, խոնավ վայրերում, մարգագետիններում և այլն։

Պտուղն ընկուզիկ է։ Հայաստանյան քարխոտը բնաշխարհիկ է. հանդիպում է Գեղարքունիքի (Մարտունի) և Կոտայքի (Ազատ գետի ավազան) մարզերում։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը ճյուղավորվող է՝ ծածկված փափուկ կամ կոշտ մազմզուկներով, բարձրությունը՝ 40-200 սմ։ Տերևները հերթադիր են, սրտաձև-կլորավուն, ձվաձև կամ երկարավուն։ Ծաղկաբույլը ոլորք է կամ հուրանանման, ծաղիկները՝ կապույտ կամ դեղին։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղն ընկուզիկ է։

Քիմիական կազմ
Պարունակում է՝

  • ալանտոին - ձմռանը արմատներում կուտակվում է հսկայական քանակությամբ
  • ալկալոիդներ
  • վիտամին В12
  • ֆլավոնոիդներ
  • աղանյութեր
  • բուսայուղեր
  • օսլա
  • սպիտակուցներ
  • ինուլին
  • տերպեններ
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում