Գարնակեցիկ. ՀՀ Բույսեր

Գարնակեցիկ (լատ.՝ Arnebia), գաղտրիկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 18, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ գարնակեցիկը փռված (A. decumbens) և գարնակեցիկ գծավոր են (A. linearifolia)։

Տարածվածությունը
Հանդիպում է Արագածոտնի (Ուրծի լեռնաշղթա), Արարատի, Սյունիքի մարզերում։ Աճում է չոր, անպտուղ լանջերին, կավոտ և ավազոտ հողերում։

Կառուցվածքը
Ցողունի բարձրությունը 5-20 սմ է։ Տերևները ամբողջաեզր են, նեղ, երկար։ Բույսը պատված է խոզաններով։ Ծաղկաբույլը ոլորքներից կազմված հուրան է, ծաղիկները՝ մանր, դեղին։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտղի ընկուզանման մասերը եռանիստ են՝ սուր, մսոտ ելունդներով։ Պարունակում է ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, կումարիններ, նավթաքինոններ։ Փռված գարնակեցիկի արմատները ներկատու են։ Որոշ տեսակներ ունեն հակաբակտերային հատկություն։

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում