Թելուկ. ՀՀ Բույսեր
Թելուկ (լատ.՝ Chenopodium), թալ, թախտիկ, թելուկազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի, երբեմն՝ կիսաթփերի, թփերի ցեղ։
Տարածվածությունը
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է գետերի, գետակների, առվակների խճոտափերին, ճամփեզրերին, աղբոտում է ցանքերը, խաղողի ու պտղատու ծառերի այգիները։
Արտաքին տեսք
Ցողունը գլանաձև է, ողորկ, ճյուղավորվող, բարձրությունը՝ 15-120 սմ տերևները հերթադիր են, հարթ, ատամնաեզր, երկարավուն, բութ, գոգավոր և այլն՝ պատված ալրանման փառով։ Ծաղկաբույլը հասկանման կամ հուրանանման է, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ կանաչադեղնավուն։ Ծաղկում է հունիս-հոկտեմբերին։ Պտուղը ոսպանման է, սերմերը՝ գորշ, մանր, կլոր։
Թելուկը բժշկության մեջ
Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, եթերայուղեր, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին) և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են ուռուցքների, ստամոքսաղիքային հիվանդությունների դեպքերում։ Որոշ տեսակներ ուտելի են։ Միջատասպան է։
Տեսակներ
Հայտնի է մոտ 160 տեսակ,[1]. ՀՀ-ում՝ 12 տեսակ՝ Թելուկ հոտավետ (Ch. botrys), Թելուկ բազմատերև (Ch.foliosum), Թելուկ սպիտակ կամ սովորական (Ch.album), Թելուկ թխակապույտ (Ch.glaucum), Թելուկ գարշահոտ (Ch.vulvaria), Թելուկ տափաստանային (Ch. murale) և այլն։