Դևագի. ՀՀ Բույսեր

Դևագի (լատ.՝ Cistanche), ճմակ, ճրագախոտազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 18 (այլ տվյալներով՝ 12), ՀՀ-ում՝ 3 տեսակ՝

  • Դևագի անորոշ (Cistanche ambigua),
  • Դևագի աղուտային (Cistanche salsa),
  • Դևագի հատված (Cistanche fissa)։

Մակաբույծ բույս է. հազվադեպ հանդիպում է Արարատյան դաշտի աղուտալկալի հողերում աճող աստղածաղկազգիների (օշինդր) և թելուկազգիների (օշան, շոռան, թելուկ) ընտանիքի բույսերի արմատներին։ Ցողունը կանգուն է, հաստ՝ պատված հերթադիր դասավորված թեփուկներով, բարձրությունը՝ 20-40 սմ, ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանուշակագույն։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը տուփիկ է։ Պարունակում է ալկալոիդներ և կարմիր գունակ։

 

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում