Ջրաշուշան. ՀՀ Բույսեր
Ջրաշուշան, (լատ.՝ Nymphaea), հարսնամատ, ջրային վարդ, սպիտակ կոկոռ, նիմֆեա, հարսնամատազգիների (ջրաշուշանազգիներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր ջրային խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 50 տեսակ:
Տարածում
Հայտնի է 40 տեսակ:Ջրաշուշան մաքրասպիտակ կամ ձյունասպիտակ (N. candida)։Հանդիպում է Լոռու (Գետավան գ.) և Շիրակի մարզերի նախալեռն, գոտու քաղցրահամ ջրերում, լճերում (Տզրուկի, ժանգոտ, Պարզ և այլն), դանդաղահոս գետերի գետախորշերում։ Հայկական ֆլորայի ամենագեղատեսիլ բույսն է. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Կենսաբանական նկարագիր
Կոճղարմատը հզոր է։ Տերևները խոշոր են, կաշեկերպ, կլորավուն կամ սրտաձև, երկարակոթուն, ազատ լողում են ջրի մակերեսին։ Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական՝ երկար ծաղկակոթուններով, սպիտակ, բուրավետ. բացվում են ցերեկը, իսկ արևը մայր մտնելուց հետո փակվումև ընկղմվում շրի մեջ։ Ծաղկում է մայիսի վերջերից մինչև ուշ աշուն։ Պտուղը կանաչ է, բազմասերմ, հատապտղանման։
Բազմացում
Պտուղը հասունանալիս ընկնում է ջրի հատակը, փտում, սերմերը դուրս են գալիս ջրի մակերես և տարածվում ջրային թռչունների միջոցով։ Բազմանում է նաև վեգետատիվ ճանապարհով՝ սողացող կոճղարմատով։ Ջրաշուշան կլիմայավարժեցվել է Երևանի բուսաբանական այգու արհեստ, ջրամբարներում, որտեղ լավ աճում է, ծաղկում ու պտղակալում։
Կիրառում
Ծաղիկները պարունակում են ալկալոիդներ, եթերայուղեր, կոճղարմատները՝ աղաղանյութեր, օսլա։ Օսլայով հարուստ են նաև սերմերը (47 %), որոնք (բոված) կարելի է օգտագործել սուրճի փոխարեն։ Մատղաշ կոճղարմատներն ուտելի են։