Կենտատերև. ՀՀ Բույսեր

Կենտատերև (լատ.՝ Haplophyllum), պարզատերև, սատապազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 500:

Կենսաբանական նկարագիր

Ցողունը ճյուղավորվող է, բարձրանում է՝ 20-60 սմ, գորշականաչավուն։ Տերևներն ամբողջական են, երկարավուն կամ կլոր։ Ծաղկաբույլը վահանիկանման է, խիտ, ծաղիկը՝ դեղին, բաց դեղնավուն։ Ծաղկում է գարնանը և ամռան սկզբին։ Պտուղը տուփիկ է։

ՀՀ-ում

ՀՀ-ում՝ 5 տեսակ՝

  • Կենտատերև հայկական (H. armenum),
  • Կենտատերև թավոտ (H. villosum),
  • Կենտատերև բարակ (H. tenue) և այլն։

Տարածում

Տարածված է Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և այլ մարզերում, Երևանի մերձակայքում։ Աճում է չոր, առավելապես ավազոտ թեքություններում։

Նշանակություն

Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, եթերայուղեր։

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում