Ռիչիա. ՀՀ Բույսեր

Ռիչիա (լատ.՝ Riccia), ռիչիազգիների ընտանիքի լյարդամամուռների ցեղ։ Հայտնի է 100 (այլ տվյալներով՝ 130), ՀՀ-ում՝ 3 տեսակ։ Առավել տարածված է Ռիչիա լողացողը (լատ.՝ R. fluitans)։

Հայաստանում
Հանդիպում է Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի լեռնային գոտիների լճակներում և դրանց ափերին։

Կենսաբանական նկարագիր
Ջրային կամ ցամաքային միամյա, երկար, նեղ, գծաձև, եղանաձև ճյուղավորվող, կանաչ կամ դեղնականաչավուն, փոքր թալոմային, միատուն կամ երկտուն բույս է։ Ի տարբերություն ցամաքային տեսակների՝ ջրայինները ռիզոիդներ չունեն և սպորներ չեն առաջացնում։ Ակվարիումային բույս է։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում