Ձնծաղիկ. ՀՀ Բույսեր

Ձնծաղիկ (լատ.՝ Galanthus), գալանտուս, ձմեռնածաղիկ, սպիտակածաղիկ, արանգ-պարանգ, շքանարգիզազգիների ընտանիքի բազմամյա, սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։

Տարածում

Հանդիպում է Տավուշի մարզում (Իջևան, Աչաջուր գյուղ), աճում է ստորին լեռնային գոտում, կաղնու-բոխու անտառներում (1100 մ բարձրներում)։ Անդրկովկասյան բնաշխարհիկներ են։ Հայտնի է մոտ 20 տեսակ` տարածված Փոքր Ասիայում, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Կովկասում, 1 տեսակը` Լիբանանում: Աճում է հիմնականում նախալեռնային և լեռնային անտառներում կամ բարձրլեռնային մարգագետիններում։

Կենսաբանական նկարագիր

Տերևները մեծ մասամբ երկուսն են, գծաձև։ Ծաղիկները մեկական են, խոնարհված։ Ծաղկում է վաղ գարնանը։ Պտուղը տուփիկ է։ Որոշ (այդ թվում ՀՀ-ում աճող) տեսակներ դեղաբույսեր են, պարունակում են ալկալոիդներ։ Ալպիական ձնծաղիկ տարածված է ստորին լեռնային գոտու կաղնու – բոխու և հաճարենու անտառներում, կենու պուրակներում, նոսր թփուտներում և այլն, անդրկովկասյան ձնծաղիկի՝ ստորին և միջին լեռնային գոտիների կաղնու – բոխու և միայն բոխու անտառների փուխր բուսահողերում։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Օրացույց
Մայիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում