Մանուշակ. ՀՀ Բույսեր

Մանուշակ (լատ.՝ Viola), մանուշակազգիների ընտանիքի բազմամյա կամ միամյա խոտաբույսերի, երբեմն կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 500 տեսակ։

Կենսաբանական նկարագիր

Տերևները ամբողջական են, հերթադիր են կամ արմատամերձ վարդակով, սովորաբար՝ տերևակիցներով։ Ծաղիկները միայնակ են, երկսեռ, հնգաթերթ, մանուշակագույն, սպիտակ կամ բազմագույն։ Ծաղկում է գարնանը և ամռան սկզբին։ Պտուղը եռափեղկ տուփիկ է։ Հայտնի է մանուշակի շուրշ 500 տեսակ, մասնավորապես Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում և հանդերում։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 14 տեսակ՝

  • Մանուշակ անուշահոտ (V. odorata),
  • Մանուշակ կովկասյան (V. caucasica),
  • Մանուշակ դաշտային (V. arvensis),
  • Մանուշակ ժայռային (V. rupestris) և այլն։

Կովկասյան մանուշակ հանդիպում է Սյունիքի մարզում (Խուստուփ լեռ), աճում է կրաքարային ժայռերի ճեղքերում, ալպյան գոտու խճաքարոտ, խոնավ լանջերին (2800-3000 մ բարձրալեռներում), ծաղիկները դեղին են, մանուշակ սոմխեթականը (V. somchetica)՝ Լոռու և Տավուշի մարզերում՝ մարգագետիններում, անտառեզրերին, բացատներու մանուշակ ծաղիկները խոշոր են, մանուշակագույն, բուրավետ։ Այս տեսակները կովկասյան բնաշխարհիկներ են, գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Տարածում

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, թփուտներում, մարգագետիններում, գետերի և առվակների ափերին, չոր, քարքարոտ վայրերում և այլն։

Քիմիական կազմ

Պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, աղաղանյութեր, գլիկոզիդներ, կարոտին (A-նախավիտամին), վիտամին C և այլն։

Կիրառում

Որոշ տեսակներ դեղաբույսեր են։ Մանուշակի որոշ տեսակներ օգտագործվում են ծաղկաբուծության, եթերայուղերի արտադրության և բժշկության մեջ։ Պատրաստուկներն օգտագործում են որպես խորխաբեր միջոց և մաշկային հիվանդությունների (էկզեմա, որքին) ժամանակ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում