Կղմուխ. ՀՀ Բույսեր

Կղմուխ (լատ.՝ Inula), ձվախոտ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունի բարձրանում է՝ 20-60 սմ է (որոշ տեսակներինը՝ մինչև 2մ)։ Տերևներն ամբողջական են, ատամնաեզր, հերթադիր։ Ծաղկազամբյուղները մեկական են կամ կազմում են հուրանանման կամ վահանանման ծաղկաբույլ։ Ծաղիկները դեղին են կամ նարնջագույն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը մերկ կամ թավոտ փուփուլավոր սերմիկ է։

Քիմիական կազմ

Արմատը և կոճղարմատը պարունակում են մանուշակահոտ եթերայուղ (1-4%), սապոնիններ, խեժ, ձյութ, լորձային և դառը նյութեր, պիգմենտ, դեհիդրոալանտոլակտոն, ֆրիդելին, դամմարադիենիլացետատ, դամմարադիենոլ, ֆիտոմելան, ինուլին (մինչև 44%), պսևդոինուլին, անկայուն պոլիեններ, ստիգմաստերին, E վիտամին, կարոտին և այլն, տերևներում՝ վիտամին C։ Եթերայուղի հիմնական բաղադրիչ մասը ալանտոլակտոնն է։

Տարածում

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է խոնավ և անտառոտ վայրերում, չոր լանջերին և այլն։ Կղմուխ Օշեիև (I. aucherana) հանդիպում է Լոռու (Հաղպատ գյուղում), Արարատի, Սյունիքի (Տաթև գյուղ) մարզերում։ Խիստ հարմարվել է հանք, ջրերին և աճում է առավելապես տրավերտինների վրա. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Նշանակություն և կիրառում

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են սապոնիններ, ալկալոիդներ, Եթերայուղեր, սեսկվիտերպենոիդներ, բուրավետ միացություններ, իսկ կոնիզա Կղմուխից՝ կաուչուկ։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես միզամուղ, քրտնաբեր, խորխաբեր, հակասնկիկւսյիև, հակաբորբոքային և այլ միջոց։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում