Ճուռակախոտ. ՀՀ Բույսեր

Ճուռակախոտ (լատ.՝ Hieracium), բագնիսոտ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, կաթնահյութ պարունակող խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 2000 և ավելի տեսակներ։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 13 տեսակ։ Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է լեռան, արոտավայրերում, անտառներում, մարգագետիններում, բացատներում, տրոպիկներում։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը բարձրություն՝ 20-100 սմ պարզ է կամ ճյուղավորվող՝ մերկ կամ գեղձային մազիկներով ծածկված, խիտ տերևակալած կամ առանց տերևների (վերջին դեպքում տերևներն արմատամերձ վարդակում են)։ Ծաղկաբույլը մեկական զամբյուղ է, հազվադեպ՝ հուրանանման կամ վահանանման, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը գլանաձև սերմնապտուղ է։

Տեսակներ

Հայտնի է 800-ից մինչև 1000[5] տեսակ։

  • Հովանոցանման (Hieracium cymosum),
  • Մազմզոտանման (Hieracium piloselloides),
  • Ժայռային (Hieracium murorum),
  • Մազմզոտ (Hieracium pillosella),
  • Փրչոտ (Hieracium pannosum):

Նշանակություն

Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ, ներկանյութ։ Պատրաստուկներն օգտագործում են շնչառեույնա օրգանների, լյարդի, ստամոքսաղիքային համակարգի և այլ հիվանդությունների դեպքերում։

Փրչոտ ճուռակախոտը հանդիպում է Շիրակի (Արտենի լեռան), Վայոց ձորի (Արենի գյուղի) մարզերի միջին լեռնային գոտու ժայռոտ վայրերում, գրանցված է ՀՀ Կարմիր գիրք։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում