Երեքնուկ. ՀՀ Բույսեր

Երեքնուկ (լատ.՝ Trifolium), ընդավորների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Ցողունը գլանաձև է, տերևները՝ եռմասնյա, կան նաև 5—9 տերևներով, ծաղիկները մանր են (կարմիր, վարդագույն, դեղին, սպիտակ)՝ գնդաձև գլխիկի ձևով հավաքված ծաղկաբույլի մեջ։ Պտուղը ունդ է՝ 1—2, հազվադեպ՝ 4—6 սերմով։ Արմատն առանցքային է։ Ունի արմատապալարիկներ, որոևց մեջ զարգացող պալարամանրէները յուրացնում են օդի ազոտը և հողը հարստացնում ազոտով։

Սննդային Արժեքներ
Երերքնուկի բարձրարժեք կերաբույս է։ Բացարձակ չոր նյութի հաշվով կանաչ զանգվածը պարունակում է 16,8% , իսկ խոտը՝ 15,2% սպիտակուց։ 100 կգ կանաչ զանգվածը համարժեք է 21,0 կերային միավորի, խոտը՝ 51,7, ծղոտը՝ 16,5, սիլոսը՝ 16,5, չոր խոտից պատրաստված ալյուրը՝ 83,8։

Տարածվածությւուն
Տարածված է երեքնուկի մոտ 300 տեսակ, գլխավորապես Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում և Աֆրիկայի որոշ շրջաններում։ Նախկին ԽՍՀՄ տարածքում կա մոտ 70 տեսակ, մշակության հիմնական շրջաններն են՝ մերձբալթյան հանրապետությունները, Ռուսաստանի ոչ սևահողային գոտիները՝ Սիբիրը, Հեռավոր Արևելքը, Բելոռուսական, Ուկրաինական տարածքները։ Հայաստանում մշակվում է կարմիր Երեքնուկի երկհար ձևը՝ Ստեփանավանի, Տաշիրի շրջաններում, տալիս է մինչև 70 ց/հա խոտի բերք։ Միամյա Երեքնուկը մշակվում է Արարատյան դաշտում, տալիս է մինչև 300 ց/հա կանաչ զանգված։

Տեսակներ
Դաշտավարության մեջ մշակվում են բազմամյաներից՝ կարմիր Երեքնուկի, վարդագույն Երեքնուկ, միամյաներից՝ պարսկական Երեքնուկ, կամ շաբդարը (T․ resupinatum) և ալեքսանդրիական կամ եգիպտական Երեքնուկ կամ բերսիմը (T․ alexandrinum)։ Առավել տարածվածը կարմիր Երեքնուկն է։ Ունի միահար և երկհար ենթատեսակներ։ Միահարը ուշահաս Է, երկարակեցությունը՝ 3—4 տարի, մշակվում է հյուսիսային պայմաններում։ Երկհարը վաղահաս Է, երկարակեցությունը՝ 2—3 տարի։ Կարմիր երեքնուկի ցանքը կատարվում է ծածկոցի տակ (աշնանացան կամ գարնանացան ցորեն)։ Ցանքի նորման 16— 18 կգ/հա է։ Խոտի համար բերքահավաքը կատարվում է կոկոնակալման Փուլում, ծաղկման սկզբում, սերմի համար, երբ գլխիկների 90—95%-ը գորշացել է։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում