Ծնեբեկ. ՀՀ Բույսեր
Ծնեբեկ կամ ծնեփակ (լատ.՝ Aspáragus), շուշանազգիների ընտանիքի բազմամյա թփերի կամ լիանանման բույսերի ցեղ։ Ունի բազմամյա, խիստ ճյուղավորված կիսաթփեր ու լիաններ։ Բազմացողուն է, խիստ ճյուղավորվող։ Հայաստանում հայտնի է 7 վայրի տեսակ, որոնք տարածված են գրեթե բոլոր շրջաններում։
Կենսաբանական նկարագիր
Կոճղարմատավոր բույս է։ Ցողունի բարձրությունը 120-150 սմ է։ Կանաչ ընձյուղերը պատված են թեփուկանման տերևներով։ Ծաղիկները պոլիգամ են, մանր, բաց կանաչավուն, երբեմն՝ դեղնավուն։ Ծաղկում է մայիսի վերջերից հուլիս։ Պտուղը գնդաձև, եռաբուն հատապտուղ է, սերմերը՝ սև, փայլուն։ Բոլոր տեսակների ընձյուղներն օգտագործվում են սննդի մեջ (խաշած, տապակած, պահածոյած)։
Քիմիական բաղադրություն
Բույսի արմատներում հայտնաբերված են ասպարագին, արգինին, խելիդոնաթթու, ստերոիդ սապոնին, ճարպայուղ, եթերայուղ, խոլին, մինչև 41% շաքար, ընձյուղներում` 1,6-1,7% սպիտներ (ասպարագին, թիրոզին, լիզին), արսենի հետքեր, շաքար, սաթաթթու, խելիդոնաթթու, գլիկոզիդ կոնիֆերին, ալկալոիդների հետքեր, վանիլին, կումարին, միկրոտարրերից` K, Na, Ca, Mg, P և Fe, վիտամիններից` B1, B2, PP, C, կարոտին։ Սերմերը պարունակում են վանիլի հոտ ունեցող մինչև 16% ճարպայուղ։
Նշանակություն և կիրառում
Պարունակում են վիտամիններ, սպիտակուցներ, ածխաջրեր, հանք, աղեր և այլն։ Դեղատու ծնեբեկի արմատները և մատղաշ ընձյուղները դեղամիջոց են. պարունակում են ասպարագին ալկալոիդը։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ։ Հասուն պտուղները պարունակում են շաքարներ, խնձորաթթու, կարոտին (A-նախավիտամին), իսկ սերմերը՝ ճարպեր։ Օգտագործվում էթարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, մուրաբա, հյութ, ջեմ, պովիդլո և այլն)։ Ունի համային, սննդ. և բուժիչ հատկանիշներ։ Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, վիտամիններ, բուրավետ և կենսբաբանական ակտիվ նյութեր։ Մշակովի սորտերի մեծ մասի կորիզի միջուկը քաղցր է։ Հայաստանի պայմաններում պտուղները հասունանում են հունիսի 15-ից օգոստոսի 20-ը։
Տարածում
Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է անտառներում, կիսաանապատներում, քարքարոտ լանջերին, ժայռաճեղքերում և այլն (800-2500 մ բարձրություններում): Հայաստանում մշակվում է Արմավիրի, Արարատի և Տավուշի մարզերում։ Ծնեբեկ Հայաստանում մշակվող հիմնական և առաջատար պտղատու տեսակն է։ Այգիները հիմնականում կենտրոնացված են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում։ Փոքր տարածությամբ այգիներ կան նաև Սյունիքի, Լոռու, Տավուշի և այլ մարզերում։ Հայաստանում մշակվում է 50 սորտ։ Առավել տարածված են Նախիջևանի կարմիր, Երևանի, Սաթենի, Խոսրովենի, Կանաչենի, Դեղնանուշ, Կարմրենի, Օրդուբադի, Համբան, Ղևոնդի սորտերը։ Հայ ընտրասերումնաբանները (Մ. Սանահյան, է. Մորիկյան) ստեղծել են Արագածի, Արարատի, Նաիրիի, Վասպուրականի, Օշականի, Ոսկի, Մասիս, Վաղահաս վարդագույն նոր սորտերը։