Ագռավաչք. ՀՀ Բույսեր
Ագռավաչք (լատ.՝ Páris), շուշանազգիների ընտանիքի սողացող կոճղարմատով բազմամյա, թունավոր բույս։
Կենսաբանական նկարագիր
Ցողունի բարձրությունը՝ 30-40 սմ։ Տերևները ձվաձև կամ նշտարաձև են, ցողունի վրա օղականման դասավորված, ծաղիկները՝ գագաթնային, դեղնականաչավուն։ Ունի սև հատապտուղ։
Տարածում
Եվրոպայում և Ասիայում հայտնի է 6 տեսակ, ԱՊՀ–ում՝ 4, որից սովորական ագռավաչք (Paris quadrifolia) տարածված է նաև Հայաստանի անտառատափաստանային գոտիներում։