Գլուխ սոխ. ՀՀ Բույսեր

Սոխ (Allium cepa), ամենատարածված, արժեքավոր և հնագույն բանջարեղեններից է, մշակվում է կլիմայական բոլոր գոտիներում և օգտագործվում գրեթե բոլոր կերակուրների մեջ։ Սոխը մեծ չափով օգտագործվում է նաև թարմ վիճակում, որպես աղցանային բանջար։

Սոխի սննդարար հատկությունները բնորոշվում են դրա մեջ գտնվող շաքարներով, (6-10%), սպիտակուցներով (մոտ 2%) և հանքային աղերով (0,6 - 1,12%)։

Սոխի կալորիականությունը մոտ 400 է, բացի այդ, սոխը դեռ հին ժամանակներից հայտնի է որպես ուժեղ բակտերիասպան (բակտերոցիդ) և բուժիչ հատկություններ ունեցող բուսատեսակ, քանի որ նրա հյութի մեջ պարունակվող եթերային նյութերը՝ ֆիտոնցիդները ունեն բակտերիաներ ոչնչացնելու բարձր հատկություն։ Պարզված է, որ սոխի հյութի մեջ մի քանի րոպեում կարող են ոչնչանալ տիֆի, դիզենտերիայի, դիֆթերիայի և այլ հիվանդաբեր բակտերիաներ։

Քիմիական բաղադրությունը

Բույսը պարունակում է մոտ 10 տոկոս շաքարներ, 1,5-2 տոկոս սպիտակուցներ, բջջանյութ, եթերային յուղեր, պեկտին, լորձ, ֆերմենտներ, յոդ, ծծումբ, կիտրոնի եւ խնձորի թթուներ եւ շաքարային դիաբետի դեպքում օգտակար գլիկոզիդներ։ Կալցիումի (31 մգ), կալիումի (175), ֆոսֆորի (58) եւ մագնիումի (14 մգ) փոխհարաբերակցությունը սպիտակ կճեպ ունեցող սոխում շատ բարենպաստ է կալցիումի յուրացման համար։ Կանաչ սոխը պարունակում է 2 մգ բետա-կարոտին, 30 մգ ասկորբինաթթու, 0,3 մգ նիկոտինաթթու, 0,9 մկգ բիոտին, 18 մկգ ֆոլացին, 1 մգ վիտամին E։ Գլուխ սոխը պարունակում է 10 մգ ասկորբինաթթու, 1,2 մգ նիկոտինաթթու, 0,9 մկգ բիոտին, 9 մկգ ֆոլացին, 0,2 մգ E։ Բույսը պարունակում է նաեւ B1, B2, B5, B6 վիտամիններ։ Սպիտակ սոխուկ եւ սպիտակ վերգետնյա սուրարմատ «ոտիկ» ունեցող պրասասոխը ավելի հարուստ է` 32 մկգ ֆոլացին, 1,4 մկգ բիոտին, 0,3 մգ պիրիդոքսին, 35 մգ ասկորբինաթթու, 0,1 մգ B1, 1,5 մգ E, քան այլ գույնի սոխերը։ Զիջում է նիկոտինաթթվի (0,5 մգ) քանակով։

Սոխի կճեպի քիմիական բաղադրությունը

Պարզվել է, որ կճեպի մեջ բավականին մեծ է կվերցետինի պարունակությունը։ Կվերցետինն ունի հակաուռուցքային հատկություն։ Բժիշկ Դ.Ռ. Ֆերրին 1996 թ. «Clin Cancer Res.» ամսագրում հրապարակել է համոզիչ ապացույցներ այն մասին, որ կվերցետինը վերականգնում է p53 գենը քաղցկեղի բջիջում։ Այս գենի մուտացիայի դեպքում առաջանում են ուռուցքների 50-60 տոկոսը։ Կվերցետինը կանխարգելում եւ գրեթե բուժում է կրծքագեղձի, շագանակագեղձի, հաստ աղիի, թոքերի, ուղեղի քաղցկեղը։ Ունի հակագիստամինային հատկություն, օգտակար է շաքարային դիաբետի դեպքում։ Կանխարգելում է ծերացման գործընթացը։

Զգուշացում

Սոխի օգտագործումը պետք է սահմանափակել` սիրտ-անոթային համակարգի, երիկամների, լյարդի, ստամոքսի հիվանդությունների եւ բացառել ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցի դեպքում։

Կիրառությունը բժշկության մեջ

Հայտնի է, որ սոխի կճեպը ինչ-որ չափով զտում է ջուրը, կճեպի թուրմն ամրացնում է մազերը, իջեցնում ճնշումը, բարերար ազդեցություն ունի սրտի վրա, բարձրացնում է դիմադրողականությունը, պայքարում է ալերգիայի դեմ։

Պարզվել է, որ կճեպի մեջ բավականին մեծ է կվերցետինի պարունակությունը։ Կվերցետինն ունի հակաուռուցքային հատկություն։ Բժիշկ Դ.Ռ. Ֆերրին 1996 թ. «Clin Cancer Res.» ամսագրում հրապարակել է համոզիչ ապացույցներ այն մասին, որ կվերցետինը վերականգնում է p53 գենը քաղցկեղի բջիջում։ Այս գենի մուտացիայի դեպքում առաջանում են ուռուցքների 50-60 տոկոսը։ Կվերցետինը կանխարգելում եւ գրեթե բուժում է կրծքագեղձի, շագանակագեղձի, հաստ աղիի, թոքերի, ուղեղի քաղցկեղը։ Ունի հակագիստամինային հատկություն, օգտակար է շաքարային դիաբետի դեպքում։ Կանխարգելում է ծերացման գործընթացը։

Խոհարարության մեջ

Սոխը լայնորեն օգտագործվում է խոհարարության մեջ։ Հայտնի է ֆրանսիական խոհանոցի սոխով ապուրը։

Պատմությունը

Ճապոնացի գիտնականներին հաջողվել է սոխի մեջ հայտնաբերել այնպիսի միացություններ, որոնք հեշտությամբ մարսվում են օրգանիզմի կողմից և դրականորեն ազդում մարդու հիշողության վրա։

Մասնագետները հետազոտություններ են անցկացրել, որոնց ընթացքում ուսումնասիրել են սոխի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Բացահայտվել է, որ սոխը նպաստում է դրական էմոցիաների ընկալմանը և հիշողության վերականգնմանը։ Պատճառը կայանում է նրանում, որ վերոնշյալ միացությունը, հայտնվելով արյան մեջ, երիտասարդացնում է նրա բջիջները և խթանում դրանց աշխատանքը, կարծում են մասնագետները։

Հետազոտողները խորհուրդ են տալիս սոխն օգտագործել մեղրի հետ։ Նման սննդակարգը հատկապես առողջարար է մեծահասակներին, ովքեր նախատրամադրված են սկլերոզի։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում