Ծխածաղիկ. ՀՀ Բույսեր

Ծխածաղիկ (լատ.՝ Petunia, ֆր.՝ petun - ծխախոտ բառից), մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Տարածված է արևադարձային երկրներում՝ Հարավային Ամերիկայում, հիմնականում Բրազիլիաում, աճում է Պարագվաում, Բոլիվիաում, Արգենտինայում և Ուրուգվայում։ Մի տեսակը Petunia parviflora Juss.հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում։

Ըստ տարբեր աղբյուրների տեսակը ընդգրկում է 15-ից 40 տեսակ։

Տեսակների շարքը պատկանում է Petunia դասին, ներկա ժամանկում պատկանում է այլ ցեղերի, հատկապես Calibrachoa Cerv ցեղին։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը ճյուղավորվող է՝ կպչուն գեղձային մազիկներով։ Տերևներն ամբողջաեզր Են։ Ծաղիկները խոշոր են, մեկական, մանուշակագույն, կարմիր կամ սպիտակ։ Ծաղկում է մայիսից մինչև ուշ աշուն։ Պտուղը տուփիկ է։ Կան նաև մի շարք խոշորածաղիկ սորտեր, որոնք օգտագործվում են ծաղկային ձևավորումներում և որպես սենյակային բույս։

Բազմացում
Բազմացվում է սերմերով, բազմաթերթ սորտերը՝ կտրոններով։ Գեղազարդիչ է։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում