Շաղգամ. ՀՀ Բույսեր

Շաղգամ (լատ.՝ Brassica rapa), կաղամբազգիների ընտանիքին է դասվում, կաղամբի ցեղի երկամյա բանջարային բույս։ Առաջին տարում ձևավորվում են վարդակը և արմատապտուղը, երկրորդում՝ ցողունը, ծաղիկները և սերմերը։ Ծաղկաբույլը վահան է, Շաղգամի սորտեր․ /․ Պետրովսկայա-1, 2․ Միլանսկայա սպիտակ կարմրագլուխ, 3․ Մայսկայա դեղին կանաչագլուխ պտուղը՝ երկփեղկանի պատիճ, սերմերը մանր են, կլոր, մուգ գորշ գույնի,1000 սերմի զանգվածը՝ 1-3 գ։ Տերևները՝ թույլ կտրտված եզրերով, թավոտ։ Սերմնաբույսի բարձրությունը՝ 50—150 սմ։

Արմատապտուղը պարունակում է 8,5—16,9% չոր նյութեր (կեսը՝ շաքարներ), С (22— 73 մգ%), Bi, B2 վիտամիններ, կարոտին, հանքային աղեր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, մանանեխի յուղ, վերջինս պայմանավորում է Շաղգամի յուրահատուկ հոտն ու համը։ Արմատապտղի միսը հյութալի է, կեղևը՝ սպիտակ կամ դեղին, վերևի մասում՝ կանաչավուն, մանուշակագույն, կլոր տափակավունից մինչև երկարավուն ձևի։ Շաղգամ օգտագործվում է սննդի մեջ թարմ, խաշած, խորոված վիճակում։ Շաղգամը լավ է աճում խոնավ, ավազա-կավային և կավավազային բերրի հողերում։ Սերմերը ծլում են 2-3 °C-ում։

Ցանքերը սնուցում են ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերով՝ 10-15 կգ/հւս ազդող նյութի հաշվով, փխրեցնում են հողերը, կատարում նոսրացում՝ թողնելով միջբուսային տարածություն 6-8 սմ։ Բերքը հավաքում են ցրտահարություններից առաջ։ ԽՍՀՄ-ում, այդ թվում նաև ՀԽՍՀ-ում, շրջանացված սորտերից են՝ Պետրովսկայան, Մայսկայան, Սամարկանդսկայան, Միլանսկայա բելայան են։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում