Սոնիճ. ՀՀ Բույսեր

Սոնիճ (լատ.՝ Nigella), գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 24 (25), ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ սոնիճ դաշտային (N. arvensis), սոնիճ ցանովի (N. sativa), սոնիճ արևելյան (N. orentalis), սոնիճ սրապսակաթերթ (N. oxypetala) և այլն։ Տարածված է բոլոր մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում։ Աճում է չոր, կավոտ լանջերին, թփուտներում, ճամփեզրերին, դաշտերում, աղբոտում ցանքերը։

Կառուցվածքը
Ցողունը ճյուղավորվող է՝ գեղձային մազիկներով ծածկված, բարձրութունը՝ 40- 60 սմ։ Տերևները կրկնակի, եռակի փետրաբաժան են։ Ծաղիկները մեկական են, երկնագույն կամ դեղին։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը բազմատերևապտուղ է կամ տուփիկ։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, գլիկոզիդներ, ճարպայուղեր, հեղուկ ալկալոիդներ։ Սննդի արդունաբերության մեջ սերմերն օգտագործում են որպես համեմունք։ Գեղազարդիչ է և մեղրատու։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում