Շամբի. ՀՀ Բույսեր

Շամբի (լատ.՝ Scirpus), գզիրուկ, ճլախոտ, բոշխազգիների ընտանիքի բազմամյա, սողացող կոճղարմատներով խոտաբույսերի ցեղ։ Հիմնականում ճահճային կամ գերխոնավասեր բույս է։ Հայտնի է մոտ 250 տեսակ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունը գլանաձև է կամ եռանիստ։ Ստորին տերևները թեփուկանման են, միջինները՝ գծային, խողովակավոր։ Լճային ծաղիկները երկսեռ են, հասկերով՝ հավաքված հովանոցաձև, հուրանաձև կամ գլխիկաձև ծաղկաբույլերում։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղն ընկուզիկ է։ Պտուղն ընկուզիկ է։

Հայաստանում

ՀՀ-ում՝ 1 տեսակ՝

Տարածված է Շիրակի (Մարալիկ), Լոռու, Տավուշի, Վայոց ձորի (Ջերմուկ) և Գեղարքունիքի մարզերում։ Աճում է ճահճուտներում, լճակներում, գետափերին։

Հայտնի է Շամբու շուրջ 250 (նախկին ԽՍՀՄ տարածքում՝ 20) տեսակ՝ տարածված ամենուրեք։ ՀՀ անապատային, կիսաանապատային և տափաստանային գոտիների գետերի, լճերի և աղբյուրների ափերին, ճահճուտներում, ծովի մակերևույթից 500-2200 մ բարձրության վրա հանդիպում է Շամբու 8 տեսակ։ Շամբուտներով առանձնապես հարուստ են Արարատյան հարթավայրի, Շիրակի, Լոռու, Գուգարքի շրջանների բնական և արհեստական ջրամբարները։ ՀԽՍՀ-ում հատկապես տարածված է լճային Շամբի (S․ lacustris), որը մինչև 2,5 մ բարձրությամբ և 2 սմ հաստությամբ, հաճախ ընդարձակ մացառուտներ առաջացնող բույս է։ Շամբու մյուս տեսակները ՀՀ-ում սահմանափակ տարածում ունեն և ճահիճների չորացման պատճառով աստիճանաբար ոչնչանում են։ Կան կերային և դեկորատիվ տեսակներ։

Կիրառում

Օգտագործվում է տանիքները ծածկելու, զամբյուղներ և խսիրներ հյուսելու համար, կոճղարմատներով սնվում են ջրային առնետները, ճահճակուղբերը, մշկամկները։ Շամբի ՀԽՍՀ տորֆային նստվածքների հիմնական բաղադրամասերից է։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում