Մանդակ. ՀՀ Բույսեր

Մանդակ (լատ.՝ Astrodaucus), աստղագազար, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի երկամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 4, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • Մանդակ արևելյան (լատ.՝ Astrodaucus orientalis)
  • Մանդակ պարսկական (լատ.՝ Astrodaucus persicus)։

Կենսաբանական նկարագիր
Ցողունը մերկ է, կլորավուն, բարձրությունը՝ մինչև 100 (150) սմ։ Տերևները մերկ են կամ թավոտ, բազմակի փետրաձև կտրտված։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է հունիսին։ Պտուղը մանր խոզաններով պատված, էլիպսաձև, կողքերից թույլ սեղմված սերմ է։

Տարածում[
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին։

Նշանակություն
Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ: Արմատների թուրմն օգտագործում են ստամոքսի հիվանդությունների ժամանակ։ Որոշ տեսակների մատղաշ ցողուններից ու արմատներից պատրաստում են աղցան և այլ կերակուրներ, թթու դնում։ Մի քանիսը մոլախոտեր են. աղբոտում են հացահատիկի ցանքերը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում