Կորնգան. ՀՀ Բույսեր

Կորնգան (լատ.՝ Onobrychis Adans), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 130 այլ տվյալներով՝ 100) վայրի տեսակ։ Մշակության մեջ կա 3 տենակ՝ սովորական կամ միահար, անդրկովկասյան կամ երկհար և ավազային կորնգան։

Անվանում
Անվանումը այլ լեզուներով. անգլ.՝ Sainfoin, վրաց.՝ ესპარცეტი, իսպ.՝ Onobrychis, կատ.՝ Trepadella, չին.՝ 紅豆草, լիտ.՝ Esparcetas, գերմ.՝ Esparsetten, հոլ.՝ Esparcette, պորտ.՝ Sanfeno, թուրք.՝ Adi korunga, ֆր.՝ Sainfoin, էսպերանտո՝ Onobriko

Կենսաբանական նկարագիր
Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը 30-100 (և ավելի) սմ, տերևները՝ կենտ փետրաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ դեղին, վարդագույն, կարմրավուն, երբեմն՝ սպիտակ։ Ունդը՝ հաճախ փշոտ, միասերմ։ Ծաղկում է մայիս-հունիսիև։ Պտուղը թույլ յտավոտ, չճեղքվող ունդ է։ Սերմը երիկամաձև է կամ կլոր, բաց գորշագույն կամ սև։ Կորնգանը երաշտադիմացկուն, ձմեռադիմացկուն, խաչաձև փոշոտվող բույս է։

Կորնգանը ՀՀ-ում
ՀՀ-ում՝ 21 տեսակ՝

  • կորնգան ամենաբարձր (Օ.altissima),
  • կորնգան Հայաստանի (Օ. hajastana),
  • կորնգան կադմեյական (Օ. cadmea),
  • կորնգան եղջյուրավոր (Օ. cornuta),
  • կորնգան սրանավակ (Օ. oxytropoides):

ՀՀ-ում վայրի վիճակում հանդիպում է ցածր, միջին և բարձրլեռնային գոտիներում։ Աճում է մարգագետիններում, արոտավայրերում, քարքարոտ ու խճոտ լանջերին, թփուտներում և այլն։

Մշակության մեջ
Մշակության մեջ (հիմնականում նախալեռնային և լեռնային գոտիներում) տարածված են՝

  • կորնգան սովորական կամ միահար (Օ. viciaefolia),
  • կորնգան առաջավորասիական կամ բազմահար (Օ. antasiatica)
  • կորնգան ավազային (Օ. arenaria) տեսակները։

Նշանակություն և կիրառում
Բոլոր տեսակները սննդանյութերով հարուստ, լավորակ կերեր են։ Օգտագործվում է խոտը, կանաչ զանգվածը, ծղոտը։ 100 կգ խոտը համապատասխանում է 53 կերային միավորի։ Նրա հողը հարստացնում է ազոտով։ Թեքություններում ցանվում է որպես հողատարման դեմ պայքարի միջոց։ Լավագույն մեղրատու բույս է։ արժեքավոր կերաբույսեր են. օգտագործվում են չոր խոտը, կանաչ զանգվածը, ծղոտը։ Երաշտա- և ձմեռադիմացկուն է, հողը հարստացնում է ազոտ, միացություններով։ Թեքություններում կորնգանի և դաշտավլուկազգի խոտաբույսերի որոշ տեսակներ մշակվում են որպես հողատարման դեմ պայքարի միջոց, իսկ էրոզիայի ենթարկված և լքված վարելահողային տարածություններում՝ հողի բերրիության վերականգնման նպատակով։

Ցանքը կատարվում է ծածկոցի (աշնանացան և գարնանացան ցորեն, գարի) տակ։ խոտի բերքը հավաքում են ծաղկման փուլում, սերմինը՝ ունդերի 60-70% հասունացման ժամանակ։ Հայաստանում մշակում են նախալեռնային և լեռնային գոտիներում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում